Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ընտրություն է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև:
— Անկախ Կրիշտիանուի հետ ձեր բարեկամությունից. Ո՞վ է ավելի լավը `նա, թե՞ Մեսսին:
— Կրիշտիանուն շատ ավելի զիլ է, ես այդպես եմ կարծում: Մեսսին նույնպես շատ լավ է խաղում՝ պատմության մեջ լավագույններից մեկն է: Բայց եթե խաղում նրանք հավասար են, ապա բնավորության առումով Կրիշտիանուն ավելի ուժեղ է:
— Կրիշտիանու՞, թե՞ բրազիլացի Ռոնալդո:
— Իմ մանկության տարիների ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն է: Եկեք երկուսին էլ ընտրենք: Ամբողջ կյանքում ես դիտել եմ նրա խաղը: Նա երկար տարիներ չէ, որ եղել է իր պիկում, անընդհատ վնասվաքներ էր ստանում: Ինչ-որ տեղ նա կայուն խաղացել է 1996-2005 թվականներին: Ընդամենը 8-9 տարի: Իսկ Կրիշտիանուն 17 տարի է, ինչ բարձր մակարդակով է խաղում: 2004 թվականին նա Եվրոյի եզրափակչում էր, իսկ այժմ 2021 թվականն է, և նա դեռ գոլեր է խփում:
Ֆուտբոլում երբեք նման երեւույթ չի եղել: Մեսսին սկսեց 2006-ին, իսկ առաջին Չեմպիոնների լիգան հաղթեց 2009-ին: Կարծում եմ, որ Մեսսին իր խաղային գագաթնակետին 12 տարի է, իսկ Կրիշտիանուն` 17: Իմ անձնական կարծիքն այն է, որ Կրիշտիանուն շատ ավելի լավն է, — Խաբիբի խոսքերն է փոխանցում Sport24- ի թղթակիցը: