Մարոկկոյի հավաքականին տարհանել են Գվինեայից, որտեղ պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Հաղորդվում է, որ ավելի վաղ զինված խմբավորումը պատանդ է վերցրել Գվինեայի նախագահին, դադարեցրել է Սահմանադրության գործունեությունն ու մեկ շաբաթ արգելափակել է երկիր մուտքի և ելքի բոլոր հնարավորությունները։
Թիմին տարհանել են հյուրանոցից և հասցրել են օդանավակայան, որտեղ նրանց սպասել է ինքնաթիռը։
Սեպտեմբերի 6-ին Մարոկկոն պետք է ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղում մրցեր Գվինեայի հետ, սակայն երկրում տիրող իրավիճակի պատճառով խաղը հետաձգվել է։