Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ դարձավ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի դեմ խաղում (7-1):
Այս գոլը 33-ամյա հարձակվողի համար 72-րդն էր ազգային հավաքականում:
Ինչպես տեղեկացնում է Աշխարհի առաջնության Twitter-ը, Լևանդովսկին շրջանցեց գերմանացի Միրոսլավ Կլոզեին` դառնալով եվրոպական հավաքականների շրջանում չորրորդ ռմբարկուն:
Երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցնում են երկու հունգարացիներ ՝ Սանդոր Կոչիշը (75) և Ֆերենց Պուշկաշը (84): Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (111) շարունակում է առաջատար մնալ՝ մեծ առավելությամբ (խոսքը եվրոպացի ֆուտբոլիստների մասին)։