«Նոա» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հիշեցրել է` վաղվանից սկսում է ընկերական հանդիպումներ անցկացնել:
Գրառմանը կից` երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հրապարակել է դերասան Մկրտիչ Արզումանյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի`արդեն իսկ մեծ տարածում գտած լուսանկարը, որն արվել է երեկ`երկար տարիների բաժանումից հետո.
«Հիշեցնում ենք, որ վաղվանից սկսում ենք մեր ընկերական հանդիպումները` «Գանձասար»-ի դեմ խաղով:
Հաջորդը կլինեն հանդիպումներ «Դիլիջան»-ի և «ԲԿՄԱ»-ի հետ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
