«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն որոշել է փոխել խաղային համարը։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը հանդես կգա 7 համարի ներքո։
Կատալոնական ակումբն այս մասին հայտարարել է հատուկ տեսանյութով։ Ավելի վաղ Դեմբելեն հանդես էր գալիս 11 համարի մարզաշապիկով, իսկ 7 համարը պատկանում էր Գրիզմանին, որը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։
Հունիսին հայտնի էր դարձել, որ Դեմբելեն 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Հարձակվողը լքեց Ֆրանսիայի հավաքականի ճամբարը, որի կազմում մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Դեմբելեն աջ ազդրի երգլխանի մկանի լուրջ վնասվածք էր ախտորոշվել։