«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների Գրքում՝ որպես աշխարհի լավագույն ռմբարկու հավաքականների մակարդակով։ Վերջերս 36-ամյա պորտուգալացին միջազգային մակարդակում համաշխարհային ռեկորդ սահմանեց։
«Շնորհակալություն Գինեսի ռեկորդների Գրքին։ Միշտ հաճելի է ճանաչվել համաշխարհային ռեկորդակիր։ Եկեք շարունակենք մեր ճանապարհն ու փորձենք ավելի բարձր նշաձող սահմանել»,- գրել է Ռոնալդուն սոց․ցանցի իր էջերում՝ կցելով նաև Գինեսի ռեկորդների Գրքի հավաստագրով իր լուսանկարը։
ԱԱ 2022-ի ընտրական փուլի՝ Իռլանդիայի հետ խաղում (2-1) Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ՝ Պորտտուգալիայի հավաքականի կազմում խփելով իր 110-րդ և 111-րդ գոլերը՝ այդ կերպ շրջանցելով Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դայեին, որն իր կարիերայի ընթացքում միջազգային մակարդակում դարձել էր 109 գոլի հեղինակ։