«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում:
Ըստ RAC1-ի, կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս չի դնում 31-ամյա բոսնիացի ֆուտբոլիստի վրա, ուստի խաղացողի գործակալը տարբերակներ է փնտրում Ռուսաստանի առաջնությունում, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ:
Ինչպես հայտնում է Todofichajes- ը, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են ՌՊԼ-ի հինգ ակումբների: Հարցումներ են ստացել «Զենիթը», «Սպարտակը», «Լոկոմոտիվը», ԲԿՄԱ-ն և «Ռուբինը»: Բոլոր դեպքերում դա վարձակալությամբ տեղափոխվելու տարբերակներ են եղել:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» շարունակում է աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը թոթափելու հնարավորություններ փնտրել:
Նախորդ մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է «Բարսելոնայի» 30 հանդիպման բոլոր մրցաշարերումլ: Այս մրցաշրջանում Պյանիչը դեռ խաղադաշտ դուրս չի եկել: