«ՌԲ Լայպցիգի» նորեկ Իլայշ Մորիբան խոսել է «Բարսելոնայից» հեռանալու մասին:
«Վերջին ամիսներն ամենադժվարն էին իմ կյանքում: Իմ ընտանիքը վիրավորական հաղորդագրություններ էր ստանում, բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ ամենը և այսօր այստեղ լինել:
Ես արժանի չէի այս վերաբերմունքին: Բարսելոնայի ներկայացուցիչները շատ բաներ ասացին, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և մենք ստիպված էինք մեր բերանը փակ պահել՝ ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով: Նրանք մամուլի հետ շփվելիս իմ հասցեին անարդարացի խոսեցին:
«Բարսելոնայում» ես ավելի լավը դարձա երկրպագուների աջակցության շնորհիվ, բայց վերջին ամիսներին նրանք չգիտեին, թե ինչպես վարվել: Չեմ ուզում բոլոր երկրպագուներին դատել անհատների գործողություններով: «Բարսելոնան» հավերժ կմնա իմ սրտում: Դժվար ամիսներն արդեն անցյալում, և ես ամենայն բարիք եմ մաղթում ակումբին, հատկապես Ֆատիին: Նա դրան ամենից շատ է արժանի»,- մեջբերում է Մորիբային Marca-ն: