Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր պարբերական Marca-ն, կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաո Գարսիան տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»:
Ֆալկաոն նոր ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակով: 35-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է թուրքական «Գալաթասարայը», որի կազմում անցկացրած 43 խաղում խփել է 20 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:
Ավելի վաղ Ֆալկաոն հանդես է եկել Իսպանիայի առաջնությունում ` պաշտպանելով Մադրիդի «Աթլետիկոյի» գույները: