«ՊՍԺ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարեց «Սպորտինգի» պաշտպան Նունու Մենդեշի տրանսֆերը վարձակալելու մասին` հետագայում վերջինիս տրանսֆերը գնելու իրավունքով:
19-ամյա պորտուգալացու վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը:
Ինչպես տեղեկացնում է ինսայդերՖաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը պաշտպանի տրանսֆերը կգնի 40 միլիոն Եվրոյով:
2020/21 մրցաշրջանում Մենդեշը «Սպորտինգի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ այդ ընթացքում դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: