Ֆուտբոլի լեգենդ Պելեն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:
«Չկա ավելի հաճելի բան, քան նվաճել աշխարհն ու վերադառնալ»,-թվիթերում գրել է Պելեն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009 թթ-ին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ տեղափոխվելով Լիսաբոնի «Սպորտինգից»: 2009 թ-ին Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ», իսկ 2018 թ-ին Մադրիդից համալրեց «Յուվենտուսի» շարքերը:
2003 թ-ից Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի անդամ է: