Պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Բոլոնիային», կարիերան կշարունակի Անգլիայում:
«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա ճապոնացու տեղափոխության մասին:
Տակեհիրո Տոմիասուն «Բոլոնիայում» հանդես էր գալիս 2019 թվականի հուլիսից: Նախորդ մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ։
Transfermarkt-ի փոխանցմամբ ՝ Տակեհիրո Տոմիյասուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: «Արսենալը» չի հայտնել գործարքի մանրամասները: Ֆուտբոլիստն ընտրել է 18 համարի մարզաշապիկը: