«Չելսին» պաշտոնական կայքում հայտարարեց «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլի հետ պայմանագրի ստորագրման մասին:
Լոնդոնցիները 26-ամյա իսպանացուն վարձակալել են մեկ տարով ՝ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 35 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Սաուլը «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: