«Աթլետիկոն» պաշտոնական կայքում հայտարարեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանի հետ պայմանագրի ստորագրման մասին:
Մադրիդյան ակումբը ֆրանսիացուն վարձավճարով վերցրել է մեկ մրցաշրջանով։
Ըստ Reuters-ի՝ ցանկացած պահի «Աթլետիկոն» կարող է երկարաձգել ֆրանսիացու վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով: Ամեն դեպքում, մադրիդցիները պարտավոր են հետագայում ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնել 40 միլիոն եվրոյով:
Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014 -ից 2019 թվականներին՝ բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 257 հանդիպումներում խփելով 133 գոլ: 2019-ի ամռանը ֆրանսիացին տեղափոխվեց «Բարսելոնա», որը նրա համար վճարեց 120 միլիոն եվրո: