«Չելսիի» 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Տիեմու Բակայոկոն կարիերան կշարունակի Իտալիայում։ Ֆուտբոլիստը վարձակալությամբ տեղափոխվել է «Միլան»։ Այս մասին հաղորդում է ռոսսոներիների պաշտոնական կայքը։ Կողմերը ստորագրել են երկու տարվա վարձակալության պայմանագիր։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Բակայոկոյի ու «Միլանի» վարձակալության պայմանագրում կլինի 15 մլն եվրոյով գնման կետ։
Այս ամառ «Չելսին» գործարկեց Բակայոկոյի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ կետը։ «Ազնվականների» հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։
Հիշեցնենք, որ Բակայոկոն «Միլանում» վարձակալությամբ հանդես էր գալիս նաև 2018/2019 մրցաշրջանում։