Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունել էր «Ուոթֆորդին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 42-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Սոն Հին-Մինը։ Այս խաղը 200-րդը դարձավ Սոնի համար ԱՊԼ-ում։
3-րդ տուրից հետո «Տոտենհեմը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուոթֆորդը» 12-րդն է։