Ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերը հրավիրվել է Խորվաթիայի հավաքական՝ մասնակցելու Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերին, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
Մայերը փոխարինում է Լուկա Մոդրիչին, որն «արքայական» ակումբի ճամբարում վնասվածք է ստացել:
Առաջիկա 2 խաղի շրջանակում Խորվաթիան կմրցի Ռուսաստանի ու Սլովակիայի հետ: