«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի, ակումբները գտնվում են բանակցությունների վերջնական փուլում: Հաղորդվում է, որ լոնդոնցիները պատրաստ են 22-ամյա ֆրանսիացու համար 50 միլիոն եվրո առաջարկել, մինչդեռ իսպանական ակումբը ցանկանում է ստանալ ավելին:
Անցած մրցաշրջանում Կունդեն անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: