Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Հոֆենհայմին»:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին Ջեովանի Ռեյնան առաջ մղեց «մեղուներին»: Հյուրերը պատասխանեցին 12 րոպե անց. շեշտակի հարվածով հաշիվը հավասարեցրեց Քրիստոֆ Բաումգարդները: 8 րոպե անց Ջուդ Բելինգհեմը խաղում ևս մեկ անգամ առաջ մղեց տանտերերին: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Մունաս Դաբուրը հավասարեցրեց հաշիվն ու թվում էր՝ դրեց խաղի վերջակետը, սակայն 92-րդ րոպեին Էրլինգ Հոլանդն ասաց իր խոսքը՝ 3-2:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 6 միավոր, իսկ «Հոֆենհայմը» մնաց 4 միավորով:
Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին:
Այս խաղից հետո Ադամյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: