Անգլիայի հավաքականը հրապարակել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հունգարիայի, Անդորրայի և Լեհաստանի դեմ խաղերի հայտացուցակը:
Հարկ է նշել, որ առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել «Լիդսի» 27-ամյա հարձակվող Պատրիկ Բեմֆորդը:
Դարպասապահներ՝ Սեմ Ջոնսթոն («Վեսթ Բրոմվիչ»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուպ («Բարնլի»):
Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Քոնոր Կոադի («Վուլվերհեմփթոն»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Հարի Մագուայր, Լյուկ Շոու (երկուսն էլ ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Թայրոն Մինգս («Աստոն Վիլա»), Ջոն Սթոունս, Կայլ Ուոքեր (երկուսն էլ ՝ «Մանչեսթեր Սիթի») .
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ (Դորտմունդ «Բորուսիա»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Քելվին Ֆիլփիպս («Լիդս Յունայթեդ»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»):
Հարձակվողներ՝ Պատրիկ Բեմֆորդ («Լիդս Յունայթեդ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերթոն»), Ջեկ Գրիլիշ, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ ՝ «Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ»):