«Անտվերպենի» գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն անսովոր կերպով է տոնել իր թիմի դուրս գալը Եվրոպա լիգայի խմբային փուլ: Փլեյ-օֆֆ փուլում բելգիական ակումբը հաղթեց կիպրական «Օմոնիային» (4: 4 ընդհանուր հաշվով, 3:2՝ 11մ):
Ինչպես հայտնում է FOX Soccer-ը, Պրիսկեն իր խաղացողներին խոստացել է, որ ասուլիսին ներկայանալու է առանց հագուստի, եթե նրանք կարողանան խմբային փուլի ուղեգիր նվաճել, և նա կատարել է իր խոստումը:
Wait… What’s happening here?! 👀🤣#OMOANT #COYR🔴⚪ #RAFC #OneRedFamily pic.twitter.com/lEotWZj1FR
— Royal Antwerp FC (@official_rafc) August 26, 2021