Երեկ կայացան Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները։
Ղազախական «Կայրաթը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշին»՝ դուրս գալով մրցաշարի խմբային փուլ։ Առաջին խաղում «Կայրաթը» հաղթել էր 4-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն այդ խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։
Իսկ ահա Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» 0-3 հաշվով զիջեց չեխական «Յաբլոնեցին» (առաջին խաղը՝ 1-5)։ Վահան Բիչախչյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց հանդիպման 75-րդ րոպեին։ Այսպիսով, «Ժիլինան» ավարտեց իր եվրագավաթային մրցաշրջանը։
Եվրագավաթային մրցաշրջանն ավարտվեց նաև Էդգար Բաբայանի «Ռիգայի» համար։ Լատվիայի չեմպիոնը լրացուցիչ ժամանակում սենսացիոն պարտություն կրեց Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլնից»՝ 1-3 հաշվով (առաջին հանդիպումը` 1-1): Բաբայանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 70-րդ րոպեին։
Կիպրոսի «Անորտոսիսը» հաշվով հաղթել է իսրայելական «Հապոելին» 3-1 հաշվով՝ ևս դուրս գալով խմբային փուլ (առաջին խաղը՝ 0:0): Հովհաննես Համբարձումյանն ամբողջական հանդիպում է անցկացրել՝ դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ այդ խաղում: