Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Էդուարդս Էմսիսը հրավիրվել է Լատվիայի ազգային հավաքական:
Սեպտեմբերին Լատվիան կանցկացնի 3 հանդիպում, իսկ մրցակիցները կլինեն Մոնտենեգրոն, Նորվեգիան ու Ջիբրալթարը: Լատվիայի հավաքականը Մունդիալ-2022-ի շրջանակում անցկացրած 3 խաղում վաստակել է 1 միավոր ու G խմբում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
«Նոայից» Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Տիգրան Սարգսյանը հրավիրվել է Հայաաստանի Մ-19 տարեկանների հավաքական: