«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ:
Հաղորդվում է, որ բանակցությունները կսկսվեն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, իսկ համաձայնագիրը նախատեսված կլինի առնվազն ևս 3 տարով: Հաշվի կառնվի նաև ակումբի ֆինանսական վիճակը: Դեմբելեի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը:
Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թ-ին՝ Դորտմունդի «Բորուսիայից»՝ 105 մլն եվրոյի դիմաց: Պայմանագրով նախատեսված է նաև բոնուս՝ 40 մլն եվրոյի չափով: