«Շերիֆը» դարձավ առաջին մոլդովական ակումբը, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Փլեյ օֆֆ փուլում Տիրասպոլի թիմը հաղթահարեց Զագրեբի «Դինամոյի» արգելքը: Խորվաթիայում կայացած պատասխան խաղն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ առաջին խաղում «Շերիֆը» սեփական հարկի տակ հաղթել էր 3-0 հաշվով:
Խմբային փուլի մյուս մասնակիցը ավստրիական «Զալցբուրգն» է, որը Դանիայում 2-1 հաշվով հաղթեց տեղի «Բրոնդբյուին»: Առաջին խաղն ավարտվեց նույն հաշվով:
Խարկովում կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի որակավորման փուլի խաղը, որում «Շախտյորը» լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին» (հիմնական ժամանակ ՝ 1-2): Լրացուցիչ ժամանակում տարած հաղթանակի շնորհիվ «Շախտյորը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: «Մոնակոն» հանդես կգա Եվրոպա լիգայում: