ԲԿՄԱ-ի խաղացողներ Արման Ներսեսյանը, Հարություն Մելքոնյանը, Արման Ղազարյանը, Վոլոդյա Սամսոնյանը, Էրիկ Փիլոյանը, Ստյոպա Մկրտչյանը, Կարեն Մուրադյանը, Պետրոս Մանուկյանը, Արսեն Գալստյանը, Մարտին Գրիգորյանը, Միքայել Միրզոյանը, Արամ Խամոյանը, Արթուր Սերոբյանը, Նարեկ Ալավերդյանը, Սերոժ Թիթիզյանը, Միսակ Հակոբյանը և Գրենիկ Պետրոսյանը հրավիրվել են Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։ Սեպտեմբերի 2-ին մեր ընտրանին 2023 թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երևանում կհանդիպի Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ, իսկ սեպտեմբերի 7-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ուկրաինայի Մ-21 տարեկանների ընտրանու հետ։