«Մոնակոյի» հարձակվող Պիետրո Պելեգրին վարձակալությամբ հանդես կգա «Միլանի» կազմում: Վերջինս հետագայում կունենա տրանսֆերն ամբողջությամբ ձեռք բերելու առաջնային իրավունք: Նաև, տրանսֆերի ձեռք բերելը կդառնա պարտադիր՝ որոշակի հաջողությունների արդյունքում:
20-ամյա հարձակվողը «Միլանի» կազմում կխաղա 64 համարի մարզաշապիկով:
Պիետրոն «Ջենոայի» սան է: Ա Սերիայում նա նորամուտը նշել է 15 տարեկան 280 օրեկան հասակում, ինչը Ամադեո Ամադեիի ռեկորդի կրկնությունն էր: 2017 թ-ին «Լացիոյի» դեմ խաղում Պելեգրին, 16 տարեկան 184 օրեկան հասակում, դարձավ դուբլի հեղինակ՝ դառնալով ամենաերիտասարդ առաջին ֆուտբոլիստը, որը 21-րդ դարում թոփ-5 լիգաներից մեկում դառնում է 2 գոլի հեղինակ:
Official Statement: Pietro Pellegri ➡ https://t.co/F4ereQFzm1
Comunicato Ufficiale: Pietro Pellegri ➡ https://t.co/mna5NzTmAO #NewPlayerUnlocked #SempreMilan pic.twitter.com/fkZUp97er4
— AC Milan (@acmilan) August 25, 2021