«Աստանայի» նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Լորիան պատմել է, թե ինչու մայրաքաղաքային ակումբի առաջատար Տիգրան Բարսեղյանը չտեղափոխվեց «Սլովան»։
«Ակումբը առաջարկ ստացավ «Սլովանից», նրանք պատրաստ էին ավելի քան 200 հազար եվրո վճարել Տիգրանի համար: Մենք դա քննարկեցինք անձամբ խաղացողի հետ: Որպես ղեկավար՝ ինձ համար դժվար էր որոշում կայացնել. մի կողմից, ակումբին լավ գումար վաստակելու հնարավորություն կար մի ֆուտբոլիստի համար, ով դեկտեմբերին այլևս մեր խաղացողը չէր լինի։ Մյուս կողմից, նա թիմի առաջատարներից մեկն է, և նրա հեռանալը կարող էր մեզ զգալիորեն թուլացնել:
Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում դրա մասին: Ես ազնվորեն պատասխանեցի. «Տիգրան, ես ուզում եմ, որ դու օգնես մեզ հաղթել առաջնությունը»: Նա ասաց, որ նույնն է ուզում: Եվ մենք մերժեցինք «Սլովանին»:
Տեսեք, խաղացողի օգտակար լինելու այս ցանկությունը շատ բան արժե: Երբ կան նման վերաբերմունք, նման ամբիցիաներ ունեցող մարդիկ, ավելի հեշտ է հասնել հաջողության»,- Լորիայի խոսքերն է մեջբերում Meta-ratings.kz-ն: