Տհաճ միջադեպ է գրանցվել ԱՊԼ 2-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղին։
35-րդ րոպեին «կապույտների» պաշտպան Ռիս Ջեյմսը երկրորդ գնդակն ուղարկեց «զինագործների» դարպասը, իսկ հետո վազեց այն տոնելու անկյունային դրոշակի մոտ։ «Արսենալի» երկրպագուներից մեկը ֆուտբոլիստի վրա ապակե շիշ նետեց։
«Արսենալի» ներկայացուցիչը խոստացել է պատժել երկրպագուին։
«Հիմա ուսումնասիրում ենք միջադեպը տեսանկարահանող համակարգի և թվային տոմսերի մեր բազայի տվյալների օգնությամբ, որ հստակեցնենք, թե ով է նետել շիշը։ Ակումբը քննադատում է նման պահվածքն ու մեղավորին սպառնում է «Էմիրեյթս» մարզադաշտ մուտք գործելու արգելանք»,- ակումբի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում The Sun-ը։