ՊՍԺ-ի հարձակվող Պաբլո Սարաբիան կարող է լքել ֆրանսիական ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա իսպանացու գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Միլանին» ու «Սեւիլիային»:
Անցած մրցաշրջանում Սարաբիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 խաղ, որոնցում դարձել է յոթ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: