Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Նիցցա» — «Մարսել» հանդիպումը նշանավորվեց սկանդալով: 74-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր՝ հօգուտ «Նիցայի», որը խաղում էր տանը, այս թիմի երկրպագուները սկսեցին ջրի շշեր նետել մրցակիցների ուղղությամբ:
«Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն վնասվածք է ստացել, երբ շշերից մեկը դիպել է նրա գլխին: Նա վերցրել է շշերը և հետ գցել ուլտրասի տրիբունայի կողմը: «Մարսելի» ֆուտբոլիստներից մեկը ևս խաղադաշտ նետած առարկաները հետ շպրտեց երկրպագուների ուղղությամբ: Սա վրդովեցրեց «Նիցայի» երկրպագուներին, ովքեր խումբ-խումբ ներխուժեցին խաղադաշտ և փորձեցին ամեն ինչ պարզել Պայեի և հյուրերի մյուս խաղացողների հետ:
RMC-ի տվյալներով՝ վնասվածքներ են ստացել «Մարսելի» առնվազն երեք ֆուտբոլիստներ, այդ թվում ՝ Մատեո Գենդուզին և Լուան Պերեսը: Վնասվածքներ են ստացել նաև «Նիցցայի» երկրպագուները:
«Մարսելը» հրաժարվել է շարունակել խաղը «Նիցայի» երկրպագուների պահվածքի պատճառով։ Եզրափակիչ սուլիչից առաջ «Նիցցան» 1: 0 հաշվով հաղթում էր «Մարսելին»: Այս խաղի վերջնական արդյունքի վերաբերյալ պետք է որոշում կայացներ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգան (LFP): Հնարավոր է՝ «Մարսելին» գրանցվի տեխնիկակակն պարտություն։