Իտալական Ա Սերիայի 1-ին տուրում «Ռոման» Հռոմում 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:
28-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Աբրահամի փոխանցումից հետո։ 60-րդ րոպեին Նիկոլա Միլենկովիչը խփեց պատասխան գոլը: 4 րոպե անց Աբրահամի փոխանցումից հետո Վերետուտը հաշիվը դարձրեց 2:1, իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ ֆրանսիացին իր երկրորդ գոլը խփեց այս խաղում:
Այսպիսով, «Ռոման» հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում: