Արգենտինայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Պատրոնատոյին»՝ 0-1։
Միակ գնդակը 85-րդ րոպեին խփեց Լուիս Վասկեսը։ Տանտերերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Այս խաղից հետո «Բոկա Խունիորսը» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Բալեկյանը «Բոկա» է տեղափոխվել «Ատլետիկո Ուրականից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Transfermarkt-ը հայտնում է, որ տրասնֆերի արժեքը կազմել է 2,89 մլն եվրո։