Հայաստանի ազգային հավաքականի կարևորագույն խաղերին ընդառաջ երկրպագուների Առաջին Հայկական Ճակատը (FAF) վերսկսում է անդամագրությունը, ասվում է FAF-ի՝ ֆեյսբուքյան էջում արված հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ հղումով։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերին 3 հանդիպում կանցկացնի։
Սեպտեմբերի 2-ին ազգային ընտրանին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 5-ին դարձյալ արտագնա խաղում կմրցի Գերմանիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին կխաղա Երևանում՝ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Լիխտենշտեյնի ընտրանուն։