Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլի հետ պայմանագիր կնքելու մասին:
23-ամյա դարպասապահի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, սակայն տրանսֆերի արժեքը չի հայտարարվում: Անգլիացին նոր թիմում կխաղա 32 համարի մարզաշապիկով:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում Ռամսդեյլը բաց է թողել 63 գնդակ՝ անցկացնելով 5 չոր հանդիպում: