Վուլվզի իսպանացի հարձակվող Ռաֆա Միրը տեղափոխվել է անդալուզական «Սևիլյա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
24-ամյա հարձակվողը կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ նոր ակումբում կխաղա 12 համարի ներքո: Տրանսֆերի արժեքը կազմել է 16 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Միրը վարձավճարով անցկացրեց «Ուեսկայի» կազմում՝ անցկացրած 38 խաղում դառնալով 13 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Միրը Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Տոկիո-2020-ի արծաթե մեդալակիր: