Կիսապաշտպան Տրևո Չալոբան շուտով կարող է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը գոհ է 22-ամյա ֆուտբոլիստի խաղային մարզավիճակից, ուստի ակումբը պատրաստ է կիսապաշտպանին առաջարկել ավելի բարենպաստ պայմաններով համաձայնություն:
Չալոբան «Չելսիում» է 2018 թվականից: Վերջին տարիներին վարձավճարով հանդես է եկել «Իսպվիչում», «Լորիանում»: