Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ, «Բարսելոնան» հետաքրքրված է «Խետաֆեի» կիսապաշտպան Մաուրո Արամբարիի ծառայություններով:
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Ռամոն Պլեյնսը բանակցություններ է վարում, ու գործարքը կարող է ավարտին հասնել առաջիկա օրերի ընթացքում:
«Բարսելոնան» միակ ակումբն է, որը հետաքրքրում է 25-ամյա ուրուգվայցուն: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն», «Սևիլյան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Տրանսֆերի դիմաց «Խետաֆեն» ցանկանում է ստանալ առնվազն 25 մլն եվրո: