«Յուվենտուսը», որի տեխնիկական հովանավորը adidas-ն է, ներկայացրել է 2021/22 մրցաշրջանի երրորդ մարզահագուստը: Շապիկը պատրաստված է երեք գույներով՝ դեղին, կապույտ և սպիտակ: Այս մարզաշապիկով առաջին անգամ «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն այսօր կխաղան մինչմրցաշրջանային ընկերական խաղում՝ «Յուվենտուսի» Մ 23 տարեկանների թիմի հետ: