«Նորավանքը» պայմանագիր է կնքել նախորդ մրցաշրջանում սերբական Սուպերլիգան ներկայացնող «Զլատիբոր» ՖԱ-ի դարպասապահ Դուշան Չուբրակովիչի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դուշանը հանդես է եկել սերբական «Չուկարիչկի», Ուժիցեի «Սլոբոդա», Բելգրադի «ԲԱՍԿ» և մակեդոնական «Ակադեմիա Պանդև» ֆուտբոլային ակումբներում։
Դուշանը «Չուկարիչկի» և «Ակադեմիա Պանդև» ակումբների կազմում մեկական անգամ դարձել է Սերբիայի և Մակեդոնիայի գավաթակիր։
Ֆուտբոլիստի վերջին ակումբն եղել է «Զլատիբոր» ֆուտբոլային ակումբը։