Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» հաղթեց ՊՍՎ-ին: Հանդիպումն ավարտվեց 2: 1 հաշվով:
Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Ռաֆա Սիլվան ու Յուլիան Վայգլը: Իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Գակպոն։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղային օրվա մյուս հանդիպումներում շվեդական «Մալմյոն» ուժեղ գտնվեց բուլղարական «Լուդոգորեցից» (2: 0)։ Գոլերի հեղինակ դարձան սերբ հարձակվող Բիրմանչևիչն ու նորվեգացի կիսապաշտպան Բերգեն։
Նշենք, որ շվեդական թիմի գլխավոր մարզիչն դանիացի նախկին ֆուտբոլիստ Յոն Դալ Թոմասոնը։
իսկ շվեյցարական «Յանգ Բոյս» ակումբը հաղթեց հունգարական «Ֆերենցվարոշին» (3:2): Տանտերերի կազմից աչքի ընկան Էլիան, Սիերոն և Գարսիան, իսկ հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իվուարցի հարձակվող Ֆրանկ Բոլին։
Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 24-ին։