Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Միլանի «Ինտերը» 19-ամյա կիսապաշտպան Լյուսիեն Ագումեին կրկին վարձավճարով կտրամադրի այլ ակումբի:
Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված են «Բորդոն», «Բրեստը», «Ռեյմսն» ու «Տրուան»: «Ինտերը» չի ցանկանում վաճառել տրանսֆերը, քանի որ մեծ հույսեր է կապում խաղացողի հետ: Կիսապաշտպանին իրենց կացմում ցանկանում են տեսնել «Ուդինեզեն», «Կալյարին» ու «Բոլոնիան», սակայն Ագումեն ցանկանում է խաղալ Ֆրանսիայում:
2020/21 մրցաշրջանն Ագումեն անցկացրեց «Սպեցիայում», որի կազմում անցկացրեց 13 հանդիպում:
«Ինտերի» հետ նրա գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: