Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ իր խնդրանքով արքայական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերի ֆոնին, պաշտոնական հայտարարություն է արել․
«Կրիշտիանուն «Ռեալի» լեգենդ է: Ես իսկապես սիրում և հարգում եմ նրան: Բայց ես երբեք չեմ խնդրել և չեմ ծրագրել նրա հետ պայմանագիր կնքել:
Մենք անհամբերությամբ ենք սպասում ապագային», — Twitter-ում գրել է Անչելոտին:
Իր հերթին Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Յուվենտուսը» չի դիտարկում այս ամառ պորտուգալացուց բաժանվելու հարցը: