«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կինը՝ Շակիրան, գովել է ամուսնուն:
«Հպարտ եմ քեզանով, Ժերա՛ր: Քո թիմը, քո ակումբը և մենք՝ ձեր ընտանիքը, միշտ կարող ենք ապավինել քեզ», — գրել է երգչուհին Instagram-ում:
Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր, որ կարողացել է գրանցել Մեմֆիս Դեպային և Էրիկ Գարսիային Պիկեի շնորհիվ, ով աշխատավարձի զգալի կրճատման է գնացել:
34-ամյա ֆուտբոլիստը նաև խփել է «Բարսայի» առաջին գոլը նոր մրցաշրջանում Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո: