«Բավարիան», որի տեխնիկական հովանավորը հանդիսանում է adidas ընկերությունը, ներկայացրել է 2021/22 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզաշապիկի դիզայնը ստեղծելիս ոգեշնչվել են Մյունխենի մոտակայքում առկա լեռնային համայնապատկերով։
«Որպես իսկական բավարացի՝ ինձ շատ է դուր գալիս մեր նոր մարզաշապիկի ոճը։ Ես շատ եմ սիրում սարե, սիրում եմ իմ հայրենիքը, և կարծում եմ՝ հիանալի է, որ մենք մարզաշապիկի օգնությամբ կարող ենք այս կենսակերպը ցույց տալ ամբողջ աշխարհին»,- հայտարարել է հարձակվող Թոմաս Մյուլերը։շ
Նոր մարզաշապիկով «Բավարիայի» ֆուտբոլիստներն առաջին անգամ դաշտ դուրս կգան Գերմանիայի Սուպերգավաթի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ այսօր կայանալիք եզրափակիչ խաղում։
View this post on Instagram
View this post on Instagram