Կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պայմանագիր է կնքել ՖԱԼ-ի ներկայացուցիչ «Վոլգարի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում Սիմոնյանը ևս խաղում էր ՖԱԼ-ում՝ «Տոմում», որի կազմում նա դարձել էր 4 գոլի հեղինակ 16 խաղում։
Արտյոմը ֆուտբոլային կրթություն է ստացել «Սմենայի» և «Զենիթ» ակադեմիայում, հանդես է եկել Ռուսաստանի գործող չեմպիոնների երիտասարդական թիմում:
Տասը տարի առաջ՝ 2011-ի ամռանը, Սիմոնյանն ընդունեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը՝ իր նորամուտը նշելով երկրի երիտասարդական հավաքականումԼ Ազգային հավաքականում անցկացրել է 11 հանդիպում, մասնակցելով ՈւԵՖԱ-ի ընտրական մրցաշարերին՝ Եվրո 2016-ի և 2020-ի, Աշխարհի առաջնության 2018թ ընտրական փուլին:
Արտյոմ Սիմոնյանը Շվեյցարիայի և Հայաստանի գավաթակիր է, նա երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը տարբեր ակումբների հետ, հաղթել է «Ալաշակերտի» հետ Հայաստանի առաջնությունը։