ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է այս ամռանն ավարտել իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ», հայտնում է El Chiringuito-ն:
Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Մբապեն պատրաստվում է տեղափոխվել «Ռեալ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հանդիպելու է ՊՍԺ-ի նախագահի հետ, որպեսզի խնդրի նրան սկսել բանակցությունները իսպանական ակումբի հետ։ Իր հերթին «Ռեալը» պատրաստ է այս ամառ ձեռք բերել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը և 120 մլն եվրո կառաջարկի ՊՍԺ-ին տրանսֆերի դիմաց։