Ամերիկացի ֆուտբոլիստ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և աշխարհի կրկնակի չեմպիոն Կարլի Լլոյդը որոշել է ավարտել կարիերան:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականը սեպտեմբերին և հոկտեմբերին կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ ի պատիվ 39-ամյա Լլոյդի։
Լլոյդը համարվում է կանանց ֆուտբոլում պատմության մեծագույն խաղացողներից մեկը: Նա երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
ԱՄՆ հավաքականի կազմում անցկացրել է 312 հանդիպում և դարձել 128 գոլի հեղինակ: Ազգային թիմի հետ միասին Լլոյդը հաղթել է Աշխարհի առաջնությունները 2015 և 2019 թվականներին, իսկ Օլիմպիական ոսկին նվաճել է 2008 և 2012 թվականների խաղերում: