«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ։
«Հավասարակշռությունն ամեն ինչից վեր է։ Իհարկե, մենք միշտ խոսում ենք մեծ խաղացողների մասին, հարձակման մասին, այն մասին, որ պետք է առաջ գնալ, բայց պետք է հավասարակշռություն։
Երբ խոսում են այն «Բարսայի» մասին, որտեղ ես էի խաղում, մոռանում են, որ մենք այդքան շատ գոլ բաց չէինք թողնում։ Ընդհանուր առմամբ, թիմերը, որոնք քիչ են գոլ բաց թողնում, մոտ են առաջնությունում, Չեմպիոնների լիգայում հաղթանակին։
Երբ վերերկրային ունակություններով ֆուտբոլիստներ ունես, հաղթելը շատ ավելի հեշտ է, բայց նայելով ՊՍԺ-ի խաղին, մտածում եմ, որ նրանք չափազանց շատ են գոլ բաց թողնում, եթե խոսենք հնարավոր տիտղոսների մասին։ Այո, նրան մի շարք ֆուտբոլիստներ են պակասում, բայց կրկնում եմ, հավասարակշռությունն ամեն ինչից կարևոր է»,- ասել է Անրին Amazon Prime-ին տված հարցազրույցում։