«Բորդոյի» հարձակվող Սամուել Կալուն, որը կորցրել էր գիտակցությունը Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Մարսելի» դեմ խաղի ժամանակ, հաջորդ օրը մարզում է անցկացրել, ինչպես նաև սրտամկանային համակարգի զննության է ենթարկվել։ 23-ամյա նիգերիացու թեստի պատասխանը պարզ կլինի երեքշաբթի օրը։
«Բորդոյում» նշել են, որ Կալուն գլխապտույտ է ունեցել մարզադաշտի 30 աստիճան տաքության պատճառով։
Միջադեպը տեղի էր ունեցել, երբ առաջին խաղակեսի սկզբում «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն պատրաստվում էր ազատ հարված կատարել, ու Կալուն ընկավ խոտածածկին: Բժիշկները կարողացել էին ուշքի բերել 23-ամյա ֆուտբոլիստին, սակայն մարզիչը որոշել էր նրան փոխարինել: